"Boeing777"-ի կործանման պատճառների ուսումնասիրման գործընթացը հուլիսի 24-ի դրությամբ
Ռուսասատանն արձագանքել է Վաշինգտոնի այն հայտարարությանը, որտեղ ասվում է, որ Վաշինգտոնն իր արևմտյան գործընկերներին խորհուրդ է տալիս չձգձգել վթարի վերաբերյալ մանրամասների հրապարակումը:
10.29 Փորձագետները սկսում են մալազիական "Boeing777"-ի երկրորդ «սև արկղի» վերծանումը:
09.53 ԱՄՆ պաշտապանության ուժերի ղեկավարն առաջարկել է արևմտյան գործընկերներին, որպեսզի վերջիններս ցանկացած նոր տեղեկատվություն անմիջապես չհրապարակեն՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
03.15 Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության փորձագետներից մեկը հայտնել է, որ Մալայզիայի "Boeing 777" -ի ձայնագրիչները գտնվում են լավ վիճակում և չեն վնասվել:
02.14 ԵՄ-ն Ռուսաստանի պահանջում է ապահովել համապատասխան պայմաններ` "Boeing 777"-ի հետաքննության համար:
00.38 "Boeing 777"-ի ուղևորներից որոշների մարմինները մնացել են արևի տակ ԵԱՀԿ ներկայացուցիչների ճնշման պատճառով: