Վաշինգտոնը պատրաստ է ընդլայնել ՌԴ-ի որոշ ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը
Վաշինգտոնը ընդլայնել է Ռուսաստանի որոշ ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը և սահմանափակումներ մտցրել այդ կազմակերպությունների գործունեության մեջ: Գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով "The Wall Street Journal"-ին:Ըստ աղբյուրի` չի բացառվում, որ Մոսկվան կհրաժարվի քայլեր ձեռնարկել Ուկրաինայի ճգնաժամը վերացնելու համար:
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղարը չի մանրամասնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, միայն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հարկ եղած դեպքում կդիմի ծայրահեղ քայլերի: Չնայած նոր պատժամիջոցների փաթեթին, այնուամենայնիվ, ամերիկյան ընկերությունների առջև արգելք չի դրվում համագործակցել ռուսական ընկերությունների հետ:
Աղբյուրը ուշադրություն է դարձրել, որ ներկա պահին կարող է հետաձգվել մի շարք միջոցառումներ, որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի տնտեսության վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել ՌԴ-ի դեմ: