Գազայում առկա է ջրի լուրջ խնդիր. ՄԱԿ
Գազայի հատվածում բնակիչները ջրի պակաս ունեն: Գրում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղար Վալերի Ամոսին:
Նրա խոսքով` պաղեստինցիները մոտ ապագայում հնարավոր է նաև սննդի պակաս ունենան: Դրանից խուսափելու համար, պետք է զինադադար կնքվի:
Ավելի վաղ, «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդ Հալեդ Մաշաալը հայտնել է, որ պատրաստ է ընդունել հումանիտար օգնություն, միայն այն դեպքում, երբ Իսրայելում կդադարեն գործողությունները և կանցկացվի քննարկում` կլոր սեղանի շուրջ: