Սա կատակ է, ԵՄ-ն ոչ մի պատժամիջոց չի կիրառի Ռուսաստանի դեմ. Ջոն Մաքքեյն
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներն անվանել է կատակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
«Սա կատակ է, ԵՄ-ն ոչ մի պատժամիջոց չի կիրառի Ռուսաստանի դեմ, քանի դեռ կախվածություն ունի ՌԴ-ի էներգետիկայից: Միայն այն դեպքում կկիրառի ԵՄ-ն պատժամիջոցներ, երբ այլևս կախվածություն չունենա ՌԴ-ից», - ասել է Մաքքյնը:
ԵՄ դեսպաններն այսօր քննարկելու են նոր պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ կիրառելու համար՝ ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից:
Ավելի վաղ, ԵՄ Էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտտինգերը հայտնել է, որ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանը չպետք է հաշվի առնի Եվրոպային նավթը և գազը տրամադրելու ժամանակ: