Ռուսաստանի ապագան բնութագրող ամենաարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն
«Առավոտ» թերթը գրում է. «Դեպի ո՞ւր է տանում Պուտինը Ռուսաստանը և ինչ է սպասվում Ռուսաստանին՝ իսկապես դժվար է կանխատեսել։ Այսօրվա Ռուսաստանի ապագան բնութագրող ամենաարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն։
Հուլիսի 22-ին ՌԴ կառավարության օրենքների նախագծերի հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը։ Հայաստանը ձգտում է օր առաջ անդամակցել մի կառույցի, որի նախաձեռնող երկրին, Պուտինի իշխանության մեղքով, մեկուսացնում են քաղաքակիրթ աշխարհից։
Իհարկե, արևմտյան որոշ երկրներ դեմ կարտահայտվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը, բայց նաև փաստ է, որ ՌԴ-ի հանդեպ այսպիսի անբարյացակամ վերաբերմունք միջազգային հանրության կողմից վերջին տասնամյակներին չի արձանագրվել։
Իսկ Պուտինը կարծես մտադիր էլ չէ կանգ առնել։ Նա քայլում է առաջ, կայսերապետական Ռուսաստանն է նրա տեսլականը, Հայաստանն էլ՝ նրա հետևից։ Բայց դեպի ո՞ւր»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: