Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել
Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակը 7-րդ հարկից պոկվել, ընկել է և արգելափակվել 2-րդ հարկում, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: