Եգիպտոսում վթարից տուժել են ռուս զբոսաշրջիկներ
Եգիպտոսում ՃՏՊ-ից տուժել է 5 ռուս զբոսաշրջիկ: այս մասին հայտնել են Եգիպտոսի ԶՄԼ-ները`հղում տալով երկրի Առողջապահության նախարարությանը:
Ռուս զբոսաշրջիներից բացի, տուժել են նաև եգիպացի գիդն ու վարորդը:
Նրանք բոլորը վիրավորվել են, երբ մեքենան շրջվել է Շարմ-Էլ-Շեյխից վերադառնալիս:
Վիրավորների վիճակը գնահատվել է կայուն:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: