Էրդողանի «մաքրազատման» օպերացիան ընդլայնվելու միտումներ ունի
Նախօրեին ոստիկանության համակարգում իրականացված գործողությունների արդյունքում մոտ 100 ոստիկան է ձերբակալվել, այդ թվում՝ ոստիկանապետեր ու բարձրաստիճան ոստիկաններ:
Գյուլենական համայնքի կամ «զուգահեռ պետության ճյուղավորումների» դեմ այս գործողությունները կարող են տեղափոխվել նաև դատական համակարգ՝ մեկուսացնելու համայնքի համար կարևոր դերակատարություն ունեցող դատավորներին ու դատախազներին:
Այս մասին արդեն իր առաջին էջում «ավետել է» իշխանություններին մոտ կանգնած «Sabah» պարբերականը՝ նշելով հատուկ գործողության երկրորդ ալիքի մասին: Երրորդ ալիքը մի գուցե ընդգրկի արդեն քաղաքացիական ու բիզնես հատվածին:
Լևոն Հովսեփյան ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/793156044036971