Տարածվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի երեխան իր ձեռքում պահում է զենք և երգում ջիհադների մասին (տեսանյութ)
Մերձավոր ԱրևելքԱդրբեջանական ԱՊԱ կայքին հաջողվել է ձեռք բերել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի երեխան իր ձեռքում պահում զենք և երգում ջիհադի մասին կրոնական երգ: Երգի ավարտին երեխան արտասանում է «Ալլահ Ակբար»:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այսօր Սիրիայում կան բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ: Նշվում է, որ նրանք զինյալների երեխաներն են, որոնք ժամանակին Ադրբեջանից մեկնել էին Սիրիա:
Փոխանցվում է, որ այս նույն երեխային ավելի վաղ տեսել էին մոջահեդների մեկ այլ տեսանյութում: