ՌԴ-ն և Չինաստանը կգլխավորեն «նոր աշխարհը». Ֆիդել Կաստրո
Ռուսաստանը և Չինաստանը կոչված են գլախվորելու «նոր աշխարհը», որպեսզի ապահովեն մարդկության գոյությունը: Այս մասին հայտարարել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն:
«Ռուսաստանը և Չինաստանը պետք է գլխավորեն «նոր աշխարհը», որպեսզի թույլ տան մարդկությանը գոյություն ունենալ, եթե իհարկե իմպերիալիզմը ոչնչացման պատերազմ չսկսի»,-հայտարարել է Կաստրոն:
Կաստրոն բացի այդ, հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը կարող են մեծ ներդրում ունենալ Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների գիտության, տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման մեջ: