Ուկրաինական տանկերը մտել են Դոնեցկ (տեսանյութ)
ԵվրոպաՈւկրաինայի զինվորականները և զրահամեքենաներն արդեն գտնվում են Դոնեցկ քաղաքի մուտքի մոտ, որը գտնվում է աշխարահազորայինների և ռուս դիվերսանտների հսկողության տակ: Այս մասին հայտնում է «Радио Свобода»-ն:
Փոխանցվում է, որ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ուժայիններին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել օդանավակայանի շրջակայքը, որի հետևանքով անջատողականները ստիպված էին դիմել փախուստի:
Նշվում է, որ իբրև թե անջատողականներն օդանավակայանից մոտակայքից գնդակոծում են բազմահարկ շենքերի ուղղությամբ: