Ուկրաինական կողմը գնդակոծել է Ռոստովի շրջանը
Ուկրաինայի կողմից արձակված երեք ռումբերը ընկել են Ռոստովի մոտակայքում: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Հարավային մաքսային ծառայության մամուլի բաժնի տարածած հաղորդագրությանը:
Գնդակոծման ժամանակ տուժածներ չկան: Նշվում է, որ երեկ տեղական ժամանակով 21:10-ին ՌԴ-ի սահմանի մոտ մարտեր էին ընթանում, որի հետևանքով ստիպված են եղել տարհանել «Куйбышево» մաքսայի ծառայության աշխատակիցներին:
Իր հերթին Դոնեցկի նահանգապետը հայտնել է, որ այժմ մարտեր են ընթանում անջատողակնների և ուժայինների միջև «Кожевня» և «Красная Заря» գյուղերում: