ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում են ավելացնել տեսախցիկների թիվը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվ միայն այդ նպատակով ՀՀ կառավարության վաղվա նիստում նախատեսված է խորհրդարանին տրամադրել 17 մլն դրամ: «ՀՀ Ազգային ժողովի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար, որը խիստ անհրաժեշտ է՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- նշված է որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ տարեսկզբին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, խորհրարանի շենքում ներսից ու դրսից տեսախցիկներ տեղադրել էին: Ու այդ նպատակով փետրվարին ծախսվել էր 46 մլն դրամ:
Ի դեպ, կառավարությունը որոշել է 1.8 մլն դրամ էլ տրամադրել խորհրդարանում օդորակիչներ, և 3 մլն դրամ էլ՝ համակարգիչներ գնելու համար»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: