Կառավարության ղեկավարն անդրադարձել է Գյումրիում նոր բնակարանների կառուցման խնդրին
«Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետև այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, և եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք և մարդիկ բնակարան կունենան»:
Պատասխանելով այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն վերաբերող հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները և առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է և նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը»:
Գագիկ Խաչատրյան,ֆեյսբուք: