Թայլանդի արքան հաստատել է ժամանակավոր սահմանադրությունը
Թայլանդի արքա Պումիպոն Ադուլյադետը հաստատել է երկրի ժամանակվոր սահմանադրությունը, որը նրան ներկայացրել էր ռազմական կառավարությունը:
Համաձայն թայլանդական ԶԼՄ-ների, միապետը քննարկման ժամանակ ժամանակավորապես հաստատել է սահմանադրությունը:
Թայլանդում ռազմական հեղաշրջում սկսելու առաջին իսկ րոպեից միապետը հանդիպել է գեներալ Պրայուտ Չան Օչի հետ:
Գեներալի խոսքով` ժամանակավոր սահմանադրության ընդունումից ետո Թայլանդում ժամանակավորքաղաքացիական կառավարություն կստեղծվի:
Կառավարությունը պետք է երկրում անհապաղ քաղաքական բարեփոխումներ իրականանցնի, որից հետո Թայլանդում տեղի կունենան ընդհանուր խորհրդարանական ընտրություններ:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: