Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ
Այս պահին Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը ռազմական սպառնալիք չկա:Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Դրա հետ մեկտեղ նա հատարարել է, որ Ռուսաստանն իր հերթին խիստ է վերաբերում միջազգային նորմերի պահպանմանը և ակնկալում է, որ մյուս քաղաքական դաշինքները ևս նման կերպ կվարվեն:
«Մենք պետք է ադեկվատ արձագանքենք մարտահրավերներին, և որ ամենակարևորն է կանոնավոր լուծենք առաջացած խնդիրները»,-ասել է ՌԴ նախագահը:
Այս մասին գրում է Vesti.ru-ն: