Համաշխարհային բանկը չի դադարի Ռուսաստանին և Ուկրաինային վարկեր տրամադրել
"Bloomberg" պարբերականի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը կշարունակի վարկեր տրամադրել Ռուսաստանին և Ուկրաինային՝ չնայած պատժամիջոցների կիրառմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոնգ Քիմը:
Նրա խոսքով` Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել երկրներին աղքատության դեմ պայքարելու համար: Քիմը նաև հայտնել է, որ բանկի կանոնադրությունը արգելում է միջամտել քաղաքական գործընթացներին:
Վարկերի տրամադրումը կարող է դադարեցվել «միայն համատեղ նախագծերին վտանգի սպառման դեպքում»: