Տան բակում լորտու տեսակի սողուն է հայտնաբերվել
Հուլիսի 22-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Պ.Սևակի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: