Արաբական պետությունների լիգան Գազայի հատվածում իրավիճակի լուծման նախագիծ է պատրաստում
Արաբական պետությունների լիգան ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ համատեղ Գազայի հատվածում իրավիճակի լուծման համար նախագիծ է նախապատրաստում: Գրում է Gazeta.ru-ն:
«Արաբական պետությունները հետաքրքրված են համաձայնեցված դիրքորոշման առաջադրումով: Հենց այս օրերի ընթացքում Լիգայում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում համատեղ նախագծի շուրջ»,- այդ մասին ИТАР-ТАСС գործակալության թղթակցին հայտնել է Արաբական պետությունների լիգայի առաքելության ղեկավար Ջալալ Մաշտան:
Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատվածում վերգետնյա գործողություններ սկսելու մասին: