Իսրայելի բանակը հերքում է, որ դիտմամբ է գնդակոծել «Ալ-Ջազիրայի» գրասենյակը
Իսրայելի բանակը Գազայի հատվածում դիտմամբ չի գնդակոծել «Ալ-Ջազիրայի» գրասենյակը և չի բացառում, որ դրա գնդակոծման կարող էր ենթարկվել պատահմամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բանակի մամլո ծառայությանը:
«Մենք այդ շենքը դիտմամբ չենք գնդակոծել, սակայն այնտեղ ընթանում են մարտեր և այն կարող էր պատահմամբ հայտնվել գնդակոծման տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի օդուժը Գազայի հատվածում ռմբակոծել է բնակելի տուն, որի հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի, իսկ 40-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: