ԵԱՀԿ-ն Ուկրաինայում կես տարով երկարաձգել է դիտորդական առաքելության մանդատը
ԵԱՀԿ-ն ևս վեց ամսով երկարաձգել է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է եղել կազմակերպության թվիթթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն:
«ԵԱՀԿ առաքելության մանդատն Ուկրաինայում կերկարաձգվի ևս վեց ամսով», -ասվել է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԵԱՀԿ մշտական հանձնաժողովը պլանավորել էր հուլիսի 17-ին երկարաձգել դիտորդական առաքելության մանդատը կես տարով: