Դոնեցկում մարտեր են ընթանում անջատողականների և ուժայինների միջև
Դոնեցկում մարտեր են ընթանում անջատողականների և ուժայինների միջև: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ Ուկրաինայի ուժայինները ցանկանում են Դոնեցկ մտցնել տանկեր: Ըստ տեղեկությունների` այս պահին ուժգին մարտեր են ընթանում Դոնեցկի արվարձանում՝ Ավդեևկայում, Պեսկի գյուղի մոտակայքում և Ստարոբեշևսկու տարածքի՝ Ձերժիսնկու կենտրոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնեցկի բնակիչները հայտնել են, որ ուժգին պայթյուններ են լսել քաղաքի “Буденновскои”, “Калининскои” և “Киевскои” թաղամասերում: