Մեծ է հավանականությունը, որ ՄՄ-ի անդամակցության պայմանագիրը մոտ ժամանակներս չի ստորագրվի. քաղաքագետ
Մաքսային միությանն անդամագրվելու համար Հայաստանի համար առաջին հարցը տնտեսական պայմաններն ու սահմանի բացման հարցն է: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի` ՄՄ-ին անդամակցելու դեպքում հայկական կողմը կստանա որոշ արտոնություններ:
«Հայաստանը անկախության սկզբնական շրջանից մինչ օրս տարբեր միջազգային խմբակցությունների է անդամագրվում և բոլոր դեպքերում պոտենցիալ էլեմենտը Ղարաբաղի հարցն է: ՄՄ-ի անդամակցությունը ևս կլինի Ղարաբաղի հարցի շրջանակներում»,-նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Ինչ վերաբերում է ՄՄ անդամակցության ժամկետների ձգձգմանը, ապա քաղաքագետը դժվարացավ կոնկրետ ժամկետ նշել, քանի որ անդամակցության փաստաթուղթը մի շարք քաղաքական և տեխնիկական գործոններով է պայմանավորված:
«Կողմերը պետք է հասնեն փաստաթղթի այն ձևին, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար էլ: Եթե սկզբունքորեն Հայաստանի համար կա անընդունելի փատաթուղթ, ապա մեծ է հավանականությունը, որ պայմանագիրը մոտ ժամանակներս չի ստորագրվի»,-հավելեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան