Հարավային Կորեայում գնացքների բախման հետևանքով 70 մարդ է տուժել
"Reuters" գործակալության փոխանցմամբ՝ Սեուլից 200 կմ. հեռավորության վրա գտնվող Թխեբեք քաղաքում երկու մարդատար գնացքի բախման հետևանքով 70 մարդ է տուժել: Գրում է Gazeta.ru-ն:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը հաստատել է մեկ զոհվածի և 65 տուժածի մասին տվյալները:
Մայիսին սեուլյան մետրոյում ևս երկու գնացք էր բախվել, որի ժամանակ տուժածների թիվը գերազանցել էր 200-ը: