Ռուսաստանը կվերադառնա ձմեռային ժամանակին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձմեռային ժամանակին վերադառնալու օրենք է ստորագրել:
Համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Հուլիսի 9-ին Դաշնային խորհուրդը գործնականորեն միաձայն հաստատել էր այդ օրենքը:
Արդյունքում` երկիրն այս աշնանը մեկ ժամ հետ կտանի ժամացույցի սլաքը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: