Քերրին Մերձավոր Արևելքում կհասնի խաղաղության. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով գտնվում է Եգիպտոսում ձգտելու է անմիջապես դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օբամայի խոսքով` նա Քերրին ուղարկել է Մերձավոր Արևելք, որպեսզի նա անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները:
«Մենք և միջազգային հանրությունը կենտրոնացած ենք նրա վրա, որպեսզի կարողանանք դադարեցնել ռազմական գործողությունները, որի հետևանքով մահանում են Իսրայելի և Գազայի խաղաղ բնակիչները»,-հայտարարել է Օբաման: