Լիտվան կոչ է արել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ
Լիտվան կոչ է անում է, որպեսզի ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մեր կարծիքով՝ հարկավոր է անուններ նշել ու ահաբեկչական կազմակերպությունների կարգավիճակ տալ այսպես կոչված Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետություններին, ինչպես նաև էմբարգո սահմանել զենքի ներկրման հարցում (Ռուսաստանից)»,-այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսն: