Վերջին ամիսների ընթացքում գրեթե 5 հազար ուկրաինացի փախստական ժամանել է Պետերբուրգ
Վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի հարավ-արևելքից Սանկտ Պետերբուրգ ժամանել է գրեթե 5 հազար քաղաքացի: ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Սոցիալական քաղաքականության քաղաքային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ռժանենկովը: Նրա հավաստմամբ՝ ժամանածների մեծ մասը ցանկանում է մնալ և ապրել ՌԴ-ի տարածքում: Գրում է Itar-tass.com-ը:
«Քաղաքում ներկայումս Ուկրաինայի հարավ-արևելքից ժամանած ավելի քան 5 հազար մարդ է գտնվում, ուրբաթ օրը ևս 100 քաղաքացի է ժամանել քաղաք», - հայտարարել է Ռժանենկովը:
Կոմիտեի նախագահի խոսքով` իրենց համար առաջնային խնդիրը ժամանած ընտանիքներին աշխատանքի հնարավորություն ընձեռելն է, քանի որ որոշ անձինք ՌԴ մուտք գործել են առանց անգամ գոյատևման միջոցների: