Կիևում ձերբակալվել է «օրենքով գող»
Հուլիսի 19-ին Կիևում՝ Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող»-ի, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Ռամազ Բագդադսկի անվամբ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ի Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
42-ամյա Ռամազ Բագդադսկին, ով նաև հայտնի Ռամազ Քութաիսկի, բերման է ենթարկել հատուկ օպերացիայի շրջանակներում:
Դեռևս 2011թ, նրան 5 տարով արգելել էին մուտք գործել Ուկրաինայի տարածք, սակայն նա բազմիցս խախտել է այդ արգելքը: Վերջին անգամ նրան Ուկրաինայի տարածքից վտարել են 2013 թ. հունվարին:
Այժմ քննարկվում է նրա հերթական արտաքսման հարցը: