Բրազիլացի կիսապաշտպանը զորակոչվել է ուկրաինական բանակ
Խարկովյան «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Էդմարը հաղորդել է, որ ստացել է զինծառայության ծանուցագիր: Այս մասին հաղորդում է Sport.ua-ն:
«Ես դիմել եմ ակումբի ղեկավարությանը, նրանք ասացին իրենց ներկայացնել այդ թուղթը. այդ ժամանակ էլ կլուծեն խնդիրը: Ես չգիտեմ` գուցե իմ թիմակիցները, ովքեր ազգությամբ ուկրաինացի են, նույնպես ստացել են նման բան, սակայն ինձ ոչ ոք ոչինչ չի ասել»:
«Ես , ֆուտբոլից բացի , ուրիշ բան չեմ կարողանում անել: Երբ փաստաթուղթը ստացանք, կինս շատ վախեցավ, սակայն ես համոզված եմ, որ դա թյուրիմացություն է: Այնպես որ ես շարունակում են ամբողջ ուժով պատրաստվել նոր մրցաշրջանին», - ասել է ֆուտբոլիստը: