Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է կործանված «Boeing 777»-ի հարցին
Դերասան Միխայիլ Գալուստյանը սոցիալական կայքում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում Դոնեցկի մարզում կործանված մալազիական ինքնաթիռին: Գրում է Ruposters.ru-ն:
«Ընկերներ, ես հազվադեպ եմ գրում քաղաքականության վերաբերյալ, սակայն չեմ կարող չարտահայտվել տեղի ունեցած ողբերգության մասին», - գրել է Գալուստյանը:
Նրա խոսքով` գրեթե 300 մարդ զոհվել է Ամստերդամից թռչող մալազիական «Boeing 777»-ի վթարի ենթարկվելու պատճառով: Զոհվածների հարազատներին և ցավակցության խոսքեր հայտնելու փոխարեն շուրջբոլորը միայն փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ և խաբեություն է լսվում: Բոլոր իմ ծանոթները փորձագետ օդաչուների են վերածվել: Յուրաքանչյուրը գտնում է գիտի շատ ավելին, քան միջազգային փորձագետները:
«Ընկերներ սադրանքների մի' ենթարկվեք: Ովքեր էլ այդ արյունահեղ մարտերը կազմակերպած լինեն, դա արել են, որպեսզի մեզ գշտեցնեն և ստիպեն վախենալ»:
Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, սկսած նրանց Մայդանից, ղեկավարված են նրանց կողմից, ովքեր կամենում են թուլացնել մեր երկրները և մեզ միմյանց դեմ լարել: Եվ դա նրանց գրեթե հաջողվել է. Ուկրաինայում փաստացի քաղաքացիական պատերազմ է ընթանում, իշխանությունը զավթվել են մի շարք օլիգարխների կողմից: Այդպիսով` ատելություն են հրահրում ռուսների հանդեպ: Իսկ ինչպես հայտնի է, պատերազմի զոհ են դառնում խաղաղ բնակիչները: Իսկ եթե փորձենք մեղավորներ գտնել, ապա առաջին հերթին պետք է ճանաչենք Մայդանի օվկիանոսից այն կողմ պատվիրատուներին, որը Ուկրաինան բաժանեց իրար դեմ մարտընչող հատվածների:
«Ես հավատում եմ, որ ուկրաինացիները կկարողանա գիտակցել, թե որքան դաժան կերպով իրեն «գցեցին» Մայդանում, կհեռացնի իր օլիգարխներին, որոնք հրահանգներ են տալիս սպանել իրենց խաղաղ քաղաքացիներին և նորից կկարողանան խաղաղ ապրել մեր կողքին: Եվ այլևս մահեր չեն լինի», - գրել է Գալուստյանը: