Շոգը մեղմելու համար խորհուրդ չի տրվում լողալ հասարակական լողավազաններում. վարակաբան (տեսանյութ)
ՀասարակությունՇատերս ամառը զովանալու համար ամենալավ միջոցներից մեկը համարում ենք հասարակական վայրերում տեղադրված լողավազաններում լողալը: Այս երևույթն առավել տարածված է զբոսայգիներում, որտեղ լողում են հատկապես երեխաները: Մինչդեռ սա կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, հատկապես աղիքային վարակի:
Այսօր Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կոչ արեց ծնողներին հետևողական լինեն, որովհետև թեև այդ ջրերը հետազոտվում են, բայց հետազոտվում են որոշակի պարբերականությամբ: Բացի այդ, այդ լողավազաններում զովանում են շատ կենդանիները, հատկապես շներ, ուստի չի բացառվում, որ ամեն պահի դրանցում բացիլներ կարող են լինել:
Ինչ վերաբերում է ջրին, ապա բանախոսը խորհուրդ տվեց ծարավը չհագեցնել սառը ջրով, փոխարենը գերադասելի է խմել գոլ ջուր, թան կամ թեյ և աշխատել ջուր չխմել պատահական ցայտաղբյուներից:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան