Միգրանտները սեպտեմբերի 1-ին քննություն կհանձնեն Ռուսաստանում
Ռուսաստանում աշխատող միգրանտները սեպտեմբերի 1-ին քննություն կհանձնեն ռուսաց լեզվից և Ռուսաստանի պատմությունից: Այս մասին հայտնել է Ռուսաստանին ազգերի բարեկամության համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան, ով մշակել է նաև քննական տարբերակները:
«Չնայած այն բանին, որ վկայագրերը կտրամադրվեն 2015թ հունվարին, քննությունները պետք է հանձնել նախապես: Դա արվում է նրա համար , որպեսզի տարվա սկզբում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չառաջանան»,-ասել է Դոլժիկովան:
Նրա խոսքով` քննությունը կհանձնվի 3 առարկայից. ռուսաց լեզու, Ռուսաստանի պատմություն, և ՌԴ օրենսդրություն:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС -ը: