Գազմանովը, Կոբզոնը և Վալերիան հայտնվել են Լատվիայի «սև ցուցակում»
Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչը հայտնել է, որ ՌԴ աստղեր Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոբը և Ալլա Պերֆիլովան (Վալերիա) հայտնվել են «սև ցուցակում»: Գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ավելի վաղ Ռինկևիչը հայտնել է, որ այս որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:
Ռինկևիչը բացատրել է, որ այս աստղերը, եթե ժամանեն Լատվիա, նրանք ստիպված կլինեն հեռանալ երկրից:
Հիշեցնենք, որ Լատվիայում այս տարի 13-րդ «Նոր ալիք» միջազգային մրցույթը կանցկացվի հուլիսի 22-ից 27-ը: