ԱՄՆ հանրապետականները կոչ են արել Օբամային դադարեցնել ՌԴ-ի նկատմամբ զգուշավոր քաղաքականությունը
Հանրապետականները կարծում են, որ Օբաման «բավական զգուշավոր» քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Գրում է Ria.ru-ն:
Հարավային Կառոլինայի նահանգապետ Լինդսի Գրեմը, "NBC" հեռուստաընկերության եթերում քննարկելով Ուկրաինայի տարածքում վթարի ենթարկված մալազիական 'Boeing 777"-ի հետևանքները, Օբամային անվանել է «անվճռականության արքա»: Նրա խոսքով` նախագահը պիտի պնդեր ուկրաինական բանակի զինմանը:
Թեննեսի նահանգի նահանգապետ Բոբ Կորկերը "Fox News" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Օբամայի վարչակազմն իրեն «երկչոտ և զգուշավոր» է պահում Ղրիմի` Ռուսաստանին միանալուց հետո: Կորկերը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ամերիկյան, այլ նաև եվրոպական արձանքից` կապված ուկրինական վերջին դեպքերի հետ:
"ABC" հեռուստաընկերության եթերում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը կոչ է արել ԱՄՆ-ին «ագրեսիվ» օգնություն ցուցաբերել ուկրաիանական բանակին: «ԱՄՆ պետք է փոխի իր անտարբեր արձագանքը», - հայտարարել է Ռոջերսը: