Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են գործարարին կալանավորելու որոշումը
Խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են գործարարին կալանավորելու որոշումը, ով կասկածվում է փողերի յուրացման և լվացման մեջ, որն ըստ իրավապահ մարմինների` վերջինս ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Հայրապետյանի փաստաբան՝ Ռուբեն Մարգարյանի հետ զրույցին:
«Մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք փոխել Հայրապետյանին կալանավորելու որոշումը, քանի որ այն անօրինական է և անհիմն, ինչպես նաև խնդրում ենք փոխել նրա խափանման միջոցը»,-ասել է նա:
Ինչպես սպասվում է հուլիսի 24-ին Հայրապետյանին կներկայացվի պաշտոնական մեղադրանք:
Ավելի վաղ, դատարանը վճռել էր մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորել հայ գործարարին: Բացի այդ, այդ քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել «Башнефть» ընկերության արժեթղթերի վրա, որի արժեքը 300 մլն ռուբլի է:
Հիշեցնենք, որ հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին ՝ քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած «Кингисеппская» հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում։