Վրաստանի վարչապետը հայտնել է 7 նախարարի հրաժարականի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության կադրային փոփոխությունների մասին. այն է` յոթ նախարար հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն:
Մասնավորապես կանդրային փոփոխություները դիպչել են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների, փախստականների հարցերով, գյուղատնտեսության, տարածքային զարգացման, պատիժների իրականացման և սփյուռքի նախարարներին: