Ի՞նչ է խոստացել Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան առավելագույնս քայլեր կձեռնարկի, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունը ռազմական փուլից անցում կատարի դեպի խաղաղ բանակցային փուլ: Գրում է Lenta.ru-ն:
Այդ մասին երկուշաբթի օրը` հուլիսի 21-ին, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահը: Վերջինս անդրադարձել է Դոնեցկի մարզում տեղի ունեցած ինքնաթիռի վթարին: Համապատասխան հայտարարություն տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նախագահի խոսքով` ինքնաթիռի կործանումից հնարավոր կլիներ խուսափել, եթե հուլիսի 28-ին Ուկրաինայի արևելքում վերսկսված չլինեին ռազմական գործողությունները: «Մենք բազմիցս կոչ ենք արել պատերազմող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և բանակցությունների սեղանի շուրջ նստել», - ընդգծել է Պուտինը: