ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կունենա , որի ժամանակ կքննարկվի Գազայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ԱԽ ներկայացուցիչների հայտարարությանը:
Դիվանագետների խոսքով` հուլիսի 21-ին:
Ավելի վաղը` Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ էր արել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այդպիսի հայտարարության պատճառ է դարձել այն, որ Գազայի հատվածում զոհերի թիվը վերջին 13 օրվա ընթացքում հասել է 438-ի: