Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը վնասել է նվաճած գավաթը
Գերմանիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնելու ժամանակ վնասել է գավաթը: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը:
«Մի մասը վնասվել է, բայց հոգ չէ. մեր մասնագետները կվերանորոգեն այն»,-ասել է նա:
Այն հարցին, թե ով է վնասել գավաթը, Վոլֆգանգ Նիրսբախը պատասխանել է.
«Թե ով է հատկապես վնասել այն, որոշել չկարողացանք: Մենք մանրակրկիտ հետաքննություն ենք անց կացրել, սակայն` ապարդյուն»:
Համաձայն ԶԼՄ-ների տեղեկատվության վնասված գավաթը կրկնօրինակն է, քանի որ բնօրինակը միշտ պահվում է կազմակերպությունում:
Այս մասին գրում է rambler.ru-ն: