ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույնների անունները
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2014 թվականի աշխարհի գավաթի առաջնության լավագույնների անունները: Լավագույն խաղացող է ճանաչվել Լեոնել Մեսսին, լավագույն դարպասապահ` Նոյերը:
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ ՝ Մեսսին կատարել է 1 արդյունավետ գոլային փոխանցում, դարձել 4 գոլի հեղինակ: Նա այսպիով արժանացել է «Ոսկե գնդակ»-ի:
Գավաթը Մեսսիին է հանձնվել եզրափակիչ խաղից հետո, երբ Գերմանիայի ազգային հավաքականի մարզիկներին է տրվել հաղթողի ոսկե մեդալները:
Իսկ ահա «Արծաթե գնդակ»-ին է տիրացել Գերմանիայի հավքականի հարձակվող Թոմաս Մյուլլեր, ով 5 գոլի հեղինակ է դարձել, և կատարել 3 գոլային փոխանցում, իսկ ահա «Բրոնզե գնդակ»-ը ստացել է հոլանդացի հարձակվող Արիան Ռոբբենը:
Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն արժանացել է «Ոսկե Ձեռնոց»-ին: