Ռուսասատնի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն հնարավոր է գլխավորի «Յուվենթուս»-ը
Ռուսասատնի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն հնարավոր է գլխավորի Իտալիայի «Յուվենթուս»-ը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ վերջերս «Յուվենթուս» ակումբի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել ներկայիս մարզիչ՝ Անտոնիո Կոնտեի հետ պայմանագրի խզման մասին:
Պատճառն այն է, որ ակումբի ղեկավարությունն ու փորձագետները չեն կարողացել փոխհամաձայնության գալ հետագա համագործակցությն շուրջ:
Ֆաբիո Կապելոի հետ «Յուվենթուս»-ի մարզչի հավանական թեկնածուների թվում են նաև ՝անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի մարզիչ՝ Ռոբերտո Մանչինին և Մասիմիլիանո Ալեգրիին, ով անցյալ մրցաշրջանի կեսից հեռացավ իտալական «Միլան»-ից :
Հիշեցնենք նաև, որ Անտոնիո Կապելոյի գլխավորությամբ 2004-2006 թթ. «Յուվենթուս»-ը երկու անգամ դարձավ չեմպիոն ազգային առաջնությունում: