Գերմանիայի հավաքականը գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակը
Գերմանիայի հավաքականը գլխավորում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի (ՖԻՖԱ-ի) վարկանիշային ցուցակը: Գրում է Russian.rt.com-ը:
2014թ. Բրազիլիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Գերմանիայի հավաքականը յոթ հանդիպում է անցկացրել: Հավաքականը 4 հաղթանակ է գերազանցել հիմնական ժամանակահատվածներում, 2 հաղթանակ լրացուցիչ ժամանակում և մեկ անգամ խաղն ավարտել ոչ ոքի հաշվով:
Հինգերորդից երկրորդ հորիզոնական է բարձրացել Արգենտինայի հավաքականը, իսկ ավելի վաղ 15-րդ տեղը զբաղեցնող Նիդերլանդների հավաքականը փակում է լավագույն եռյակը: Ռուսաստանի հավաքականը 19-րդ հորիզոնականից տեղափոխվել է 23-րդ: