Պլյուշենկոն հրաժարվել է ելույթ ունենալ ԱՄՆ կողմից
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն պատմել է, որ Սոչիի օլիմպիադայից հետո ինքն առաջարկություն է ստացել հանդես գալ ԱՄՆ հավաքականի կազմում, սակայն գեղասահորդը պատասխանել է մերժումով:
«Ինձնով հետաքրքվել են մարդիկ Նահանգներից, ասել են. արի սահիր Ամերիկայի կողմից: Առանց այլևայլության: Ոչ կատակ, ոչ հեգնանք, այլ ուղղակի. սահիր մեր կողմից, ձերոնք քեզ չեն գնահատում:
Բնական է, այդ ամերիկյան պատմությունից մենք հրաժարվեցինք: Եվս մի բան. Ինձ համար շատ շոյիչ և հաճելի էր, որ մեր երկրի ղեկավարությունը, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ասեց. Ես ամեն ինչ գիտեմ:
Բուժվիր և վերականգնվիր: Ահա թե ինչն է ինձ համար գլխավորը»,- հաղորդում է Պլյուշենկոյի ղոսքերը «Российская Газета»-ն: