Սիերա Լեոնեում ֆուտբոլիստներին պատժել են պայմանավորված խաղերի համար
Սերա Լեոնեի հավաքականի չորս ֆուտբոլիստների, այդ թվում խմբի ավագ Իբրահիմ Կարգբոյին, ֆուտբոլային միության որոշմամբ որակազրկել են, պայմանավորված խաղերի կազմակերպման մեղադրանքով:
Կասկածի տակ են նաև երեք դատավոր և ութ սպորտային պաշտոնյա:
Միության ղեկավարությունը ենթադրում է , որ այդ մարդիկ պայմանավորվել են ՀԱՀ հետ խաղի արդյունքի համար, 2008 թվականին կայացած աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության ժամանակ:
Որոշ տվյալներով, որոշված էր որ պետք էր պարտվեին 0:5 հաշվով, սակայն այդ ծրագիրը տապալվել էր, քանի որ որոշ ֆուտբոլիստներ հրաժարվել էին մասնակցել դրան, և խաղն ավարտվել էր զրոյական ոչ-ոքիով: