Ընկերուհու սպանության մեջ մեղադրվող վազորդ Օսկար Պիստորիուսը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել (լուսանկարներ)
Վազորդ Օսկար Պիստորիուսը, ով մեղադրվում է անցյալ տարի Սուրբ Վալենտինի օրը ընկերուհուն սպանելու հարցում, Յոհաննեսբուրգի ակումբներից մեկում կռվի մեջ է հայտնվել է: Այս մասին լուրը փաստել է նրա մամլո խոսնակ Աննելիզ Բերջեսը: Հաղորդում է Rg.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ Օսկարն իր զարմիկի հետ, ակումբի վիպ սրահում հանգիստն է վայելելիս եղել: Նրան է մոտեցել մի անծանոթ և ագրեսիվ տոնով հարցականի տակ դրել նրա հանդեպ դատական գործի ընթացքը:
Ի դեպ որոշ ժամանակ առաջ, Օսկարի հոգեբանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ մարզիկը գտնվում է հոգեբանական ծանր կացության մեջ, և նախընտրում է հնարավորինս հեռու մնալ հասարակությունից ու ԶԼՄ-ներից:
Իսկ ահա միջադեպի մասնակիցների մեկը, բիզնեսմեն Ջարեդ Մորտիմերը հարավ-աֆրիկյան լրատվականներից մեկին ՝ "The Juice"-ին հայտնել է , որ միջադեպի ժամանակ մարզիկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ինքը Օսկար Պիստորիուսը միջադեպի մասին որևէ հայտարարություն անձամբ չի տարածել: