Միջազգային օլիմպիական կոմիտեն Սոչիում անցկացված խաղերն առավել հաջողված է համարում, քան Վանկուվերինը
Միջազգային օլիմպիական կոմիտեի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Սոչիում անցկացված ձմեռային խաղերն առավել հաջողված և հայտնի են, քան 2010թ. Վանկուվերի օլիմպիական խաղերը: Գրում է Russian.rt.com-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հարցում է անցկացրել:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Սոչիում փետրվարի 7-23-ն ընկած ժամանակահատվածում հարցվածների մեծ մասը բարձր է գնահատել իր տպավորություններն Օլիմպիական խաղերի անցկացումից: Առաջին հերթին, սպորտային մրցույթների հիասքանչ կազմակերպումից, սպորտային օբյեկտների բարձր մակարդակի նախապատրաստումից և առհասարակ գերազանց մթնոլորտից: