Ամենադժբախտ երկրների ցուցակում Հայաստանը 12-րդն է
2012 թվականի տվյալներով Slon.ru-ն հաշվարկել է երկրների դժբախտության ինդեքսը: Դժբախտության ինդեքսը հաշվում են գործազրկության և գնաճի հաշվարկման միջոցով: Այդ ցանկը գլխավորում է Սուդանը: Այն համարվել է ամենադժբախտ երկիրը: Հայաստանը' 21,8 ցուցանիշով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Ամենաբարեկեցիկ երկիր է ճանաչվել Շվեյցարիան:
Առաջին հնգյակում են' Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Մալազիան: ԱՄՆ-ում դժբախտության ինդեքսը հավասար է եղել 9,9-ի, հարևան Ռուսաստանում' 11,9-ի, Վրաստանում' 17,2-ի, Ադրբեջանում' 12,5-ի, Թուրքիայում' 15,5-ի:Եվրամիության ''դժբախտ'' երկրներից են Իսպանիան, Սերբիան և Մակեդոնիան: