Նախագահի հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել. Արմեն Արզումանյան
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, որտեղ անդրադարձել է այսօր նախագահական նստավայրում կայացած Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ:
«Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»: