Մամիկոն Խոջայանի արյան մեջ նավթ և հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել

2014 թ հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանը հայտնվել էր ադրբեջանական կողմում և ընկել գերության մեջ: Մարտի 4-ին նա վերադարձվել էր հայակական կողմին` բազմաթիվ կտտանքների ենթարկված:Վերջինս մահացավ մայիսի 20-ին:
Տեղեկություններ կային, որ նշանակվել էր դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություն:
Operativ.am-ի թղթակիցը փորձելով պարզել փորձաքննության արդյունքները, կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ Մամիկոն Խոջայանի արյան և մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվել է նավթ և հոգեմետ ղեղամիջոց:
«Դեռևս նրա կենդանության ժամանակ էր պարզվել, որ նրան ներարկել են նավթ»,-հայտնեցին ոստիկանությունից:
Մարիա Կոշեցյան